«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կրկին հերքեց, թե ինքը թիկնազոր ունի։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ 4-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ 21․000․000 դոլար հափշտակած հետախուզվողների:
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի տներից մեկում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի հայրենի գյուղում՝ Ջրառատում, ՀՀ Արմավիրի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել լուրջ խախտումներ եւ թերություններ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե կողքից լսես, որ ինչ-որ մեկը վիրաբույժին ծաղրում է վիրահատության ժամանակ ստերիլ միջոցներ օգտագործելու և ախտահանումներ իրականացնելու համար, կա՛մ ծաղրում է սնունդ գնելու համար խանութ գնացողին, կա՛մ ծաղրում է մաքուր լինելու համար տանը բաղնիք ունեցողին, ապա կկարծես, որ էդ ծաղրողն առնվազն տրամաբանության հետ խնդիր ունի, էլ չասեմ մյուս՝ ավելի ծանր պատճառների մասին:
Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Խոսակցությունների գաղտնալսում կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի ունեցել:
«Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում եւ ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել:
Գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆին՝ «Ինչպես սպանել ամուսնուն» պատմվածք-ձեռնարկի հեղինակին, մեղադրել են իր ամուսնու՝ Դենիել Բրոֆի սպանության մեջ:
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել է, թե հարկավոր չէ պաշտպանվել հղիությունից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի լուծման միակ ճանապարհը համարում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծումը։
«Իմ քայլը» դաշինքի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ քաղաքացիների աչքերի փայլը ոչ միայն չխամրի , այլև ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ:
Սեպտեմբերի 25-ին կայանալիք ICEA 2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ծրագրի նախաձեռնության հեղինակ «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:
«Խորհուրդ կտամ՝ վարչապետը վերանայի իր կադրերին, եթե իրոք ցանկություն կա, որ մենք այս բարեփոխումների ժամանակաշրջանը հստակ անցնենք։ Թե չէ՝ չի կարելի ասել՝ մենք Հայաստանում չենք իմանում՝ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է, դա ի՞նչ ասելու բան է»։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի: