Բաժիններ՝

Կառավարության շենքի դիմաց տղամարդը փորձել է ինքնահրկիզվել. Shamshyan.com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:

Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու դրդապատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930