Բաժիններ՝

Վիճակը ծայրահեղ ծանր է. վարչապետն այցելել է կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված մարդուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այսօր կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն, ինչի մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել, կրակը հանգցրել էին քաղաքացիները, սակայն նա հասցրել էր ստանալ այրվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս