Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան
Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը թերի է կատարվել, և լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով ուղարկվել է լրացուցիչ նախաքննության, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան:
Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համացանցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անհարմար դրության մեջ է հայտնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ ամիսներին իր վատ աշխատանքը մեկնաբանում էր, թե մեքենաները շարքից դուրս են եկել:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 01:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 112 հասցեի մոտակայքում «Զիլ» մակնիշի գազ լիցքավորող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տոնի ավանդական կերակուրներից են հարիսան, ուլի խորովուն, որից առաջինը բաժին են հանել նոր հանգուցյալ ունեցող ընտանիքներին, մատաղը, որի կենդանուն ընտրել են տոնից ամիսներ առաջ և առանձնահատուկ խնամել։
Սեուլ-Չեջու (հարավկորեական քաղաք, որը գտնվում է Կորեական նեղուցի Չեջուդո կղզում) չվերթը դարձել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաուղղությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ:
Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս մասին սեպտեմբերի14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը խոստանում է մանկապարտեզների շենքային պայմանների և սննդի որակի զգալի բարելավում, ինչպես նաև փոփոխություններ պոլիկլինիկաներում:
«Օրինաց Երկիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քաղաքի աղբահանության խնդրի լուծման ճանապարհներից է համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:
«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12-ին, տեղի կունենա ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի երկրորդ նիստը:
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։
Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:
«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Նուբարաշեն վարչական շրջանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլի մեջ են։ «Ա1+»-ի հետ զրույցում գործարանի ավտոմատիկայի բաժնի պետ Վաչագան Դարբինյանը պարզաբանեց, որ իրենք հիմնականում դժգոհում են ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների պահվածքից։
Հայաստանի ռուսական ռազմակայանի Ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակում «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում հաղթահարել են խոչընդոտների «կրակե» գոտին:
«Եթե այդ տեսանյութը կա, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շրջապատից հայտնի Դոգ մականունով նախկին ոստիկանը տեսանյութ է հրապարակել, ըստ որի` Գասպարյանը հրահանգել է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք հայտնվեն «Մարիոթ» հյուրանոցի տարածքում։
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի մտահոգվում, որ պաշտոնյաներին կարող են գաղտնալսել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետը լրագրողներին ասաց, որ գաղտնալսող սարքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, արդյունքների մասին կտեղեկացնեն։