Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:13-ին:
Այրվել են տան տանիքում գտնվող խորդանոցը՝ ամբողջությամբ (40 քմ), ննջասենյակը՝ ամբողջությամբ (գույքով, 20 քմ), բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (20 քմ), խոհանոցի փայտե առաստաղը (20 քմ) և միջանցքից 10 քմ հատված:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: