Բաժիններ՝

Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել:

Երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել: Ներկայում ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն էին: Ոստիկանները բերման էին ենթարկել նաև «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամներին:

Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930