ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում:
Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չունի Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե ՀՔԾ-ն ու ոստիկանությունը Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն են իրականացնում, նշեց, որ ՀՔԾ-ն այդ մասին տեղեկություններ չունի:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ:
Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, բարձրահարկ շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս երկրում գողերը, գողցողներն այլևս երբեք չպիտի հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարհանքի, միայն ու միայն քրեական պատասխանատվության, սա է նոր Հայաստանը»:
Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու երեկ չի մասնակցել Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել տասնչորս տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:
ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Շենգավիթ վարչական համայնքում, կոչ արեց քվեարկել դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ամֆիթատրոնում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ներկայացրեց դաշինքի ծրագրի 9 հիմնական դրույթները:
Մի անգամ ատաղձագործի գործիքները ժողով հրավիրեցին: Նրանք պահանջեցին, որ մուրճը հեռանար գործիքների տուփից, քանի որ շատ էր աղմկում:
«Իմ քայլը» դաշինքի հավաքը Երրորդ մասում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Երիտասարդ ընտանիքների համար դյուրացվում են բնակարան ձեռք բերելու պայմանները:
Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը և մթերման ծավալը կհայտարարի ապրիլի 1-ին:
Սեպտեմբերի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 20-21-ը` առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող խոզաբուծական ֆերմայում այրվում է խոտածածկ տարածք:
Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է սպասված լինել որևէ տեղում, երբ ոչ մի տեղ նրան չեն սպասվում՝ ո՛չ տանը, ո՛չ սիրելի մարդկանց շրջապատում, ո՛չ աշխատավայրում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։