
««Գերտաղանդավոր» պետք է լինել քննադատության ժամանակ դա որպես հիմնական հակափաստարկ օգտագործելու համար». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե կողքից լսես, որ ինչ-որ մեկը վիրաբույժին ծաղրում է վիրահատության ժամանակ ստերիլ միջոցներ օգտագործելու և ախտահանումներ իրականացնելու համար, կա՛մ ծաղրում է սնունդ գնելու համար խանութ գնացողին, կա՛մ ծաղրում է մաքուր լինելու համար տանը բաղնիք ունեցողին, ապա կկարծես, որ էդ ծաղրողն առնվազն տրամաբանության հետ խնդիր ունի, էլ չասեմ մյուս՝ ավելի ծանր պատճառների մասին:
Ու այս նույն շարքից է կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությանը քննադատելը: «Գերտաղանդավոր» պետք է լինել քննադատության ժամանակ դա որպես հիմնական հակափաստարկ օգտագործելու համար»:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156683389223501?__xts__[0]=68.ARCeV9qjKe_pY_ueLX-OKo0mnElPZwyn2-4IUAq5eNagumh2QrCVQwApCIdncPqMcZz1VkOGYwrLXZ4hKFFfvNut9jZdVtV2rG1MrqFzuY5_5Kts1VjH6E0RSFvRU0nU-wOfb7AKhnhbi-fcQKDMrNFopqco0Xiz24wTAZQkBo0xkRIh1Y9kVy-25iWwXTLCKL16xr6e_eNdDqna_vA05g6v7u-lIE5fPJSgyWCbfR8&__tn__=-R