
Սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվել

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:
Սեպտեմբերի 9-ին եւ 11-ին իրավապահների կողմից Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում հայտնաբերվել ու ոչնչացվել Է 773 կիլոգրամ կանեփ: Ավելի վաղ կանեփի ցանքատարածությունների ոչնչացման համանման գործողություններ են անցկացվել Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում: