Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 13-ին, ժամը 04.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Հ.-ին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից սեպտեմբերի 13-ին բուժկենտրոններ դիմած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից:
Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ «ասֆալտին պառկեցնելու» օպերացիայից արդյունքներ միշտ կան, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտնի զրույցի գաղտնաձայնագրման առիթով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության հովանու ներքո, օրերս Կազանում անցկացվել է «Քաղաքակրթությունների երկխոսության և միջազգային համագործակցության նոր ձևերի որոնում» խորագրով միջազգային խորհրդաժողով, որի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն․ փոխառնչությունների պատմական փորձը» սեկցիայի աշխատանքներին մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ու գիտնական քարտուղարը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակում բռնկված հրդեհի հանգամանքները:
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դառնում է 150 հազար ՀՀ դրամ: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Շոու անելու այնքան տարբերակներ կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 23-ամյա ուղեւոր Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Նարեկ Ավետիսյանը մահացել է:
ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների տոկոսադրույքները: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 45-ամյա Գայանե Մանուկյանին եւ 7-ամյա Տիգրան Վարդանյանին. Գայանե Մանուկյանը մահացել է տեղում, իսկ Տիգրան Վարդանյանը՝ հիվանդանոցում:
Այսօր կառավարության նիստում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար «լուռ համաձայնությամբ» հատկացվեց 33 մլն 292.1 հազար դրամ: Որոշումը օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր:
Հայաստանի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել՝ վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով:
Ոստիկանության հերթական բացահայտումը․ թմրամիջոցով կաթոցիչ, կանեփի չոր ու բուսական զանգվածներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:
Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովու ուղղությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի երկու շաբաթ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ժամանակ որոշեց ներկայանալ որպես պրոֆեսիոնալ աուդիտոր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չցանկանալով լսել նրա պրոֆեսիոնալ հիմնավորումները, անջատեց նրա խոսափողը և թույլ չտվեց խոսել: Այս պատմությունից հետո պարոն Անանյանը, մտածելով, որ պետք է խոսել ավելի աշխարհիկ թեմաներից, որոշեց հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Բյուրեղավան համայքի բնակիչներն այսօրվանից անժամկետ բողոքի ցույց են սկսել՝ փակելով «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 19-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու եւ զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։