Բաժիններ՝

«Շանթ 2018». ԱԻՆ-ը հաղորդում է պայմանական ահաբեկչության փորձի և աղետի մասին

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«Ժամը 9:27-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում նկատվել են մի խումբ անձիք, ովքեր պայուսակ են թողել տարածքում և հեռացել, որի մեջ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և այլ նյութեր: Իրականացվել է շահագրգիռ բոլոր ծառայությունների արձագանքում: Դեպքի վայրում կատարվել է վտանգավոր տարածքի սահմանազատում»,- նշեց խոսնակը:

Ասիլյանի խոսքով՝ մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Վայոց ձորի մարզում:

«Ժամը 9:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից ստացել ենք տեղեկատվություն, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է սողանքի հետևանքով փլուզում, երկու կողմից առկա է խցանում: Այս առումով՝ համագործակցելով ՏԻՄ-երի, ոստիկանության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մեր գործընկերների հետ, աշխատանք է տարվում ճանապարհը բացելու և այլընտրանքային ճանապարհ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Ասիլյանը:

Սաթենիկ Ասիլյանի փոխանցմամբ՝ այս պահին ավարտման փուլին են մոտենում նախարարության բարձր պատրաստականության աստիճանի անցման միջոցառումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս