«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող նախկին հիվանդանոցի տանիքում:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որեւէ աղմուկ չբարձրանա:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
«ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին:
Ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա Թագուհի Մելքոնյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 77 TM 711 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ Ford սերվիսի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մուրացան» ԲԿ-ում 1 տարեկան 9 ամսական գավառցի երեխային վիրահատությունից առաջ անասթեզիա ներարկելու և վիճակի կտրուկ վատացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրություննից:
Ոստիկանության իրավասությանը վերաբերվող խնդիրները Վալերիյ Օսիպյանը տեղում քննարկեց՝ գտնելով և առաջարկելով լուծումներ։
Շիրակի մարզի Արևիկ համայնքում վերանորոգվել է երաժշտական դպրոցի կտուրը: Աշխատանքներն իրականցվել են Հայկական «Կարիտասի» «Ծխական հասարակական խորհուրդներ հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը ազդարարել է մինչեւ 2018 թվականի վերջը ԱՊՀ-ի տարածքում չորս խոշոր զորավարժությունների անցկացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:
Երևան-Արմավիր երթուղին կհամալրվի հարմարավետ տրանսպորտային միջոցներով:
Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։
«Սուտ մատնության հանգամանքը կճշտվի բոլոր այն դեպքերում, երբ հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու կամ գործերը կարճելու որոշումներ կայացվեն: Այսինքն՝ մենք դրա մասով դեռ ժամանակ ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ականների պնդումներին, թե սուտ մատնության հաղորդումներ են եղել, եթե պատշաճ չարձագանքվի, ոստիկանապետը պետք է հրաժարական տա:
Բռնցքամարտի ֆեդերացիան արտահերթ հավաք-ժողով էր հրավիրել, որտեղ քննարկվեց երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիայի (Հայկական բռնցքամարտի ֆեդերացիա) առկայության, ի հայտ եկող խնդիրները:
Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ին։
Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ»-ի դիմաց հայտնաբերվել և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն է ներկայացվել դատապարտյալ 1992 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն:
Սեպտեմբեր 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ: