
Ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա տղամարդը գովազդային վահանակը տեղադրելիս ընկել է. մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ռեանիմացիոն բրիգադն արձանագրել է կենսաբանական մահ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։
Ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում: