 
                        Ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը՝ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու գործով. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։
«Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։ Ընտրակաշառք էր բաժանում եւ քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        