«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուղեւորների թիվը շարունակում է նվազել: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 05:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը սեպտեմբերի 24-ին հրավիրվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, էլեկտրական սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա, ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում դիտել են այդտեղ տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում ոգելից խմիչքների օգտագործման աճ է կանխատեսում առաջիկա 10 տարում:
2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին օրերս դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրգործ հարուցել կրոնական թշնամանք հրահրելու հիմքով՝ հաշվի առնելով «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջի և «Բլոգնյուզ» լրատվական կայքի հրապարակումները։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է դերասան Էլ Մեթյուսը, որը նկարահանվել է «Օտարները» (1986 թ.) ֆանտաստիկական ֆիլմում եւ այլ կինոնկարներում:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի Դեպո-ի տարածքում, օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։
Հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործը դատախազությունը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:
Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի ընտրությանը:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՓԾ տնօրենը շնորհավորեց փրկարարներին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն: