
Քննարկվել են Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության և պաշտպանության նախարարության համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն
ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանական Կարմիր խաչի Բադեն- Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, մասնավորապես` թեժ գծի օպերատորների վերապատրաստման, առաջին օգնության դասընթացների և դաշտային պայմաններում խոհանոցի կազմակերպման պատրաստության ուղղություններով: