Բաժիններ՝

Անեսթեզիայից հետո «Մուրացան» ԲԿ-ում մեկ տարեկան ինն ամսական երեխան կոմայի մեջ է հայտնվել. հարուցվել է քրեական գործ

«Փաստինֆո»ի տեղեկություններով՝ «Մուրացան» ԲԿ-ում 1 տարեկան 9 ամսական գավառցի երեխային վիրահատությունից առաջ անասթեզիա ներարկելու և վիճակի կտրուկ վատացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Դեռևս հուլիսի 27-ին «Մուրացան» ԲԿ ընդունված տղա երեխային բժիշկները հետազոտել են և երեխային վիրահատության նախապատրաստել՝ այդ նպատակով կատարելով անասթեզիա, սակայն որոշ ժամանակ անց ծնողներին տեղեկացրել են, որ երեխան վիրահատության չի ենթարկվել և որ կոմայի մեջ է ընկել, իսկ բժիշկների միջամտության հետևանքով երեխայի լեզուն վնասվել է:

Երեխան պետք է վիրահատվեր այն պատճառով, որ հարվածի հետևանքով նրա թևին եղած խալի տակ արյուն է հավաքվել և մսակալվել:

Ըստ երեխայի ծնողների՝ բժիշկները փոքրիկին նարկոզ են տվել, ինչից հետո երեխայի սրտի ռիթմի խանգարում է տեղի ունեցել և այդ պատճառով երեխային չեն վիրահատել:

Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ երեխային մինչ վիրահատարան տեղափոխելը երեխան մի շարք հետազոտություններ է անցել, սրտի խնդիր չի հայտնաբերվել:

Բժիշկները ևս իրենց հերթին պնդել են, թե անզգայացման ժամանակ է երեխայի մոտ դիտվել սրտի ռիթմի սուր խանգարում և իրականացվել վերակենդանացման միջոցառումներ, որից հետո սրտի աշխատանքը և շնչառությունը վերականգնվել են, և երեխան սկսել է ինքնուրույն շնչել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս