Բաժիններ՝

Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Սևանա լճում կորած քաղաքացիներին. մանրամասներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով վերադարձել ափ:

Ջրափրկարարները քաղաքացիներից մեկին ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930