Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։

Ւնչպեստեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, աշխատանքային  քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն  Մանուկյանը  խորհրդի նոր անդամներին  հակիրճ  ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը,աշխարհում  նմանատիպ կառույցների գործունեությունը։

Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ  վերջնական 45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը ըստ «Հանրային  խորհրդի մասին» ՀՀ  օրենքի` կտևի շուրջ 2 ամիս:

Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձևավորման գործընթացը: Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հաձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները:

Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո:

Տեսանյութեր

Լրահոս