ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության և ձեռներեցության հնարավորությունների, ձեռքբերումների ու խնդիրների վերաբերյալ քննարկում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ:
«Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ». Նիկոլ Փաշինյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը:
01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում:
Ինչ են հայտնաբերել ճանապարհային ոստիկանները:
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի աղոթք՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Գաղտնիք չէ, որ քաղաքացիները, որոնք քիչ առնչություն են ունեցել Հայաստանի այս կամ այն բժշկական կենտրոնի հետ, միշտ էլ ունեցել են բողոքներ՝ կապված սպասարկման և բարձր գների հետ։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին«Ինստագրամ »-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության առաջիկա հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ սեպտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում:
Տեսագրությունում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ծավալվող իրադարձություններն ինձ համար մտահոգիչ են, և որպես, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, որոշեցի անդրադառնալ ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչների ու մարզասերների՝ այս առթիվ ինձ ուղղված հարցերին, այլև ի պաշտոնե հայտնել մեր դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից:
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ:
Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Լիզա Մինելին ցավակցություն է հայտնել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի բիոլաբորատորիաներն այդքան հագեցած չեն, որ կենսաբանական զենք ստեղծեն, ինչը չի կարելի ասել Վրաստանի լաբորատոր ցանցի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ:
Աշխարհահռչակ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վ.Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և «ծակած վերքերով» 1986 թ. ծնված Վահագն Գ.-ն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկարներ է հրապարակել:
Այս տարի առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Ազատ լրատվամիջոց-2018» մրցանակաբաշխությունը։ Չնայած այս անգամ հայաստանյան լրատվամիջոցներից որևէ մեկը ներկայացված չէր մրցանակի, այդուհանդերձ, կազմակերպիչները որոշել էին Հայաստանում խոսել տարածաշրջանում և Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված խնդիրներից, ձեռքբերումներից և մրցանակներ հանձնել «Ազատ լրատվամիջոց-2018»-ի հաղթող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝«Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» ( Ռուսաստան) և «Պարտիզան» ( Բելառուս)։
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:
«Վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի: