«Քաղաքացիներին կոչ եմ անում հավաքվել բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց՝ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել.
«Սիրելի հայրենակիցներ, հեցն նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 19:30 արտահերթ նիստ է հրավիրում՝ ձեզ արդեն հայտնի նախագիծը քննարկելու համար, և ես բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքել Ազգային ժողովի մոտ:
Այն պատգամավորներին, ովքեր չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում չգնալ Ազգային ժողով և չգրանցվել: Այսինքն, չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին և քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի, հենց հիմա»,- նշեց վարչապետը: