Սեռաշեղվածությունն ու աղանդավորությունը «ձվադրում են» մեր քթի տակ, ամեն քայլափոխի…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 08-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 02:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա համայքի «Ագրիճա» կոչվող հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է հողակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ում ամուսնացած տղամարդիկ ճանաչվել են ամենաբարձր վարձատրվող ժողովրդագրական խումբը:
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը գրում է:
Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակման հաջորդ օրը վաղ առավոտյան Սարհատ Պետրոսյանը գալիս է աշխատանքի, թղթե բաժակով իր մշտական սուրճը ձեռքին մտնում շենք։
Այն գիտելիք չէ, որը պիտի ձեռք բերել, հարգանք չէ, որին պիտի արժանանալ, սիրտ չէ, որը պիտի նվաճել:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանարպետության հրապարակ:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում հոկտեմբերի 7-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն ՝իր բոլոր տարրերով:
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի իր տաղավարում Ռուանդան ներկայացնում է գործարար միջավայրի իր հնարավորությունները, ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը:
Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները:
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատաքները հիանալի են կատարված:
Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։
Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան:
Այսօր Էջմիածին քաղաքը նշում է իր 2703-ամյակը։ Տոնակատարություններին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 6-ին ժամանեց փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Ֆրանկոֆոնիայի երգչախումբը Շառլ Ազնավուրի հետ Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում պետք է կատարեր «Լա Բոհեմ» երգը:
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը:
Բոտոշան քաղաքում գտնվող Ռումինիայի տարածքի հայկական հնամյա գերեզմանատան Սբ Ավետման մատուռում հոկտեմբերի 6-ին անցկացվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած, Ռումինիայի միավորման և Հայաստանի անկախության գործին իրենց նշանակալի ավանդը ներդրած հայ զինվորականների և Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։
Այսօր Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքում տոնական հանդիսություններով նշվեց համայնքի վերածննդի տասնամյակը:
Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով:
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի տներից մեկի այգում: