
Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը գրում է.
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավականին ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն:
Բոլորիս հաճելի երեկո»: