«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 17:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի եկեղեցու մոտակայքում` ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 20:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 11-ին`ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (շտապօգնությունը տեղում է):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ:
Երեւանում կայացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատտեն ստորագրել են շրջանակային համաձայնագիր հակամարտությունների շրջանում սեռական ոտնձգությունների խնդրի մասին։
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հետ կապված փակ են լինելու մի Երևանի մի շարք փողոցներ:
Նոր ստեղծվող «Ռինա» կոչվող համակարգը լուծում է տալու համացանցի ժամանակակից խնդիրներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում մի քանի բառ փոխանակեց արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտի հետ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
Հայաստանում այսօր մեծանում են ջրային ռեսուրսների կառավարման, դրանից բխող ջրօգտագործման թույլտվության ինստիտուտի հիմնախնդիրները, որոնց տիրույթում հայտնվել են փոքր հիդրոէլեկտրակայանները: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը:
Ոստիկանները հայտնաբերել են ուղևորի փողերն ու բջջայինը յուրացրած տաքսու վարորդին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով՝ հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, հոկտեմբերի 14-15-ն առանձին շրջաններում, հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանում տեղի ունեցավ «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումը, և տրվեց թվային հավելվածի մեկնարկը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով:
Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 10-ին ժամանեց ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքն իրենց երկու երեխաների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։
«Վայոց ձորի բնակիչները դժգոհում էին, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր: Երբ առաջարկ ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու՝ միանգամից համաձայնել եմ, որպեսզի հեղափոխության շունչն ու հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»:
Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբոռնը հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով երգչի կնոջը: Նշվում է, որ արտիստը վնասել է ձեռքը՝ խփելով դռանը: Աստիճանաբար վերքի տեղում այտուց է առաջացել, ինչից հետո Օսբոռնը դիմել է կլինիկա: Կատարողի արյան մեջ երկու վարակ են գտել: