ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ իրականացրած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2018 թվականի սեպտեմբեր ամսում գրանցվել է 270 ծնունդ՝ 153 տղա եւ 119 աղջիկ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ:
Կառավարությունը մաքսային և հարկային արտոնություններ տրամադրեց «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանում սուգ հայտարարելու մասին:
168.am-ի հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը, անդրադառնալով Ա. Հարությունովի ձերբակալության գործին և դատարան ներկայացրած միջնորդության մերժմանը, տեղեկացրեց, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին և կալանավորվել հուլիսի 1-ին. նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։
Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:
Նյու Յորքի Քուինզ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց և անվանվեց «Արմենիա փողոց»:
Ոստիկանները բերման են ենթարկել Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին:
Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ հրաժեշտի արարողությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին։
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
ՀՀ կառավարությունը Երևանի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251,6 մլն դրամ գնահատված արժեքով և 2769.4 քմ ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերն ու 3 մլն դրամ կադաստրային արժեքով և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին:
Այսօր համացանցում Երևանի կենդանաբանական այգում արված տեսանյութ էր հայտնվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են երկու խոշոր արջեր ուտում մեկ այլ արջի։
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել է Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետեւանքով, համակարգում էր հսկողությունը առավել ռեզոնանսային քրեական գործերի, այդ թվում՝ այսպես կոչված «Սկրիպալների գործի» հետաքննության նկատմամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։
«Այս պահին մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատում ենք, իրենք վերջին անգամ այցելել են օգոստոսի 3-ին, դրանից հետո այցելություն չի եղել։ Միջազգային տարբեր հասարակական կազմակերպությունները, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով գերվարված հայ քաղաքացիների խնդրին։
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն:
«Թոշակ և աշխատավարձը շատ լավ է, բայց պետք չէ ֆետիշացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թ. բյուջեն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծմանը:
Ռուսաստանի Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս հաստատել է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը գտնվում էր Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռում։
Կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց:
Այս պահին Կառավարության շենքի մոտ իր բողոքի ձայնն է բարձրացրել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, ով արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց վաղը արտահերթ նիստ հրավիրել։