Բաժիններ՝

Ռումինիայում հարգել են հայ զինվորականների և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը

Բոտոշան քաղաքում գտնվող Ռումինիայի տարածքի հայկական հնամյա գերեզմանատան Սբ Ավետման մատուռում հոկտեմբերի 6-ին անցկացվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած, Ռումինիայի միավորման և Հայաստանի անկախության գործին իրենց նշանակալի ավանդը ներդրած հայ զինվորականների և Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար:

Միջոցառմանը մասնակցել են Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 6-ը՝ շանսոնյեի հուղարկավորության օրը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված էր սգո օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031