ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով Կարեն Համբարձումյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի սկզբնամասում այրվում է կաթ տեղափոխող ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 08-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018 թվականի հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 2126/12) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը, քննելով գանգատը Կոմիտեի կազմով, ճանաչել է այն անընդունելի:
Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:
Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյան վրա:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր:
Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։
Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում:
Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Նեոնիլա Կրյուկովան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ն։
Արդեն երեք օր է՝ Մարալիկի համայնքապետարանի բնականոն աշխատանքը խաթարված է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել հայկական բանակի համար փորձարկվող նոր կոշիկներ:
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides):
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, կհնչեցվեն Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացության համաձայն, հայտնաբերված զանգվածը «կոկաին» տեսակի թմրանյութ է։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։