
Ավտոտնակում այրվել են մեքենայի սրահն ու բեռնախցիկը, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի տներից մեկի այգում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոմանոս Մելիքյան փողոցի տներից մեկի բակում գտնվող բացօթյա ավտոտնակում (25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ 22:04-ին:
Այրվել են չշահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: