
Կադաստրի կոմիտեի շենքի մուտքը հսկող ոստիկանները Սարհատ Պետրոսյանին չեն ճանաչել ու ներս չեն թողել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակման հաջորդ օրը վաղ առավոտյան Սարհատ Պետրոսյանը գալիս է աշխատանքի, թղթե բաժակով իր մշտական սուրճը ձեռքին մտնում շենք։
Շենքի մուտքը հսկող ոստիկանները նրան չեն ճանաչում ու ներս չեն թողնում։ Վերջապես հասկանում են, թե ինչն-ինչոց է, հիմա էլ հերթով պատվի են առնում նոր ղեկավարին… (այդ օրվանից իսկ Սարհատ Պետրոսյանն արգելել է իրեն կամ Կոմիտեի մյուս պաշտոնյաներին պատվի առնել)։ Հետո պարզվում է, որ այդ շատ վաղ ժամին շենքում եղածներից ոչ ոք չգիտի ղեկավարի ընդունարանի, աշխատասենյակի բանալիների տեղը, և նա միառժամանակ սպասում է միջանցքում։
Նման մի հետաքրքիր պատմություն էլ հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի մասին կա։ 1988 թվականին Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ նշանակվելու հաջորդ օրը գնում է աշխատանքի, ոստիկանները շենք չեն թողնում՝ դուք ո՞վ եք։ Ի՞նչ է, չի՞ երևում, Ալլա Պուգաչովան եմ. հեգնում է Նազարյանը։
ՀՀ կադաստրի պետական կոմիտե