Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մխչյանից-Նշավան մտնող ճանապարհին գողացել են իր իրերը և գումար, ինքը կույր է:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի փոխելու իր կենսակերպը: Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես և նախկինում: Երևանի քաղաքապետարանում նորընտիր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ աշխատավայրում չի նստելու, վազվզելու է քաղաքում` հետևելու կատարվող աշխատանքներին:
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ ընտրվեցին Երևանի ավագանու չորս մշտական հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները: Երևանի ավագանու անդամները միաձայն Աշոտ Մնացականյանին ընտրեցին ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Լևոն Հովհաննիսյանն էլ ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:
Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3,22 մլն դրամ՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» կողմից, Չինաստանի կողմից կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման, տեղափոխման ու բաշխման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:
Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ:
Այսօր կառավարության նիստում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, այսօր գործարար համաժողովն է սկսվում Թումոյում, իսկ վաղը մեկնարկելու է հիմնական գագաթնաժողովը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Նիսան»-ը առաջ գնալով վրաերթի է ենթարկել 33-ամյա և 57-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փոքրիկի դին փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացի Պողոս Աթանյանին և իր մեքենայով նրան մահացած վիճակում տեղափոխել է հիվանդանոց:
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների մասին տեղեկատվության առնչությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։
«Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 00:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
2018թ. հոկտեմբերի 6-ին «Այգի» հացատանը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության և նույն խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ, ով ներկայացնում է Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի «Հյուսիսային» ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա:
Թորոս Սեֆիլյանը տեղեկացնում է. «Ունենք մեծ կորուստ: Արայիկ Խանդոյանը այլեւս մեզ հետ չէ՛… Սրտի կաթուածով նա հեռացաւ»:
Շառլ Ազնավուրի նմանակը ապրում է Օդեսայում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մնացականյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։
Ոստիկանները բացահայտել են Սիլիկյան թաղամասում կատարված բնակարանային գողությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով: