Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ֆրանկոֆոնիայի ավանը մշակույթների և քաղաքակրթությունների հանդիպման վայր և խաչմերուկ է:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է 14 արկղ զենք-զինամթերք։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վայելում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգանքը:
«Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի առնչությամբ»:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից շաբաթներ անց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային արխիվի հարցով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածներով (կաշառքի օժանդակություն):
Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի շարք երկրների դիվանագիտական այրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսում է բժշկական ծառայությունների գների և առողջապահության ֆինանսավորման մասին։
2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը։ Կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի 2020 թվականին՝ հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թ.-ին՝ փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թ.-ի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համապետական, Երևան քաղաքի և մարզային համաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին։
Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 2 առաջատար թիմերի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Կրասնոդարի համանուն թիմի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը հերթական անգամ հայտնվել են սկանդալի կիզակետում։ Այս անգամ նրանք մարդկանց են ծեծել Մոսկվայում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում են նրա բնակելի հարկաբաժինները, սայթաքել է ու ընկել:
Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել խորհրդի 15 հանձնաժողովներին անդամակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները, համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ուսումնական և մշակութային տասնութ հաստատություններին հանձնվեցին ֆրանսերեն լեզվով գրքեր և էլեկտրոնային ընթերցիչներ:
Մոտ 50 տարի առաջ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն առաջարկել է, որ հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում ընդունվի՝ որպես Հոգեկան առողջության միջազգային օր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր կոչով, որ պաշտոնյաների և օլիգարխների կանայք իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր բարեգործական հիմնադրամին, ցանկացել է տեսակետները վերանայելու հնարավորություն տալ նրանց:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայաստան կժամանի ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը երկու զավակների հետ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1974 թ. ծնված Արթուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Զոհրապի փողոցի թիվ 30 տան դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է իր որովայնին և դաստակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը նախատեսում է ընդլայնել ապաստան հայցողների կացարանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները պատրաստ են լուծելու Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները, սկսած տրանսպորտից՝ մինչև բժշկական և առևտրային ոլորտներում առկա խնդիրները, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին ավագանու անդամները, որոնք հինգն են՝ Արման Աբովյան, Միքայել Մանրիկյան, Արմեն Ներսիսյան, Մարկոս Հարությունյան և Հռիփսիմե Առաքելյան։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացան սպայական ուսադիրներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա Ֆենյա Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 8-ին մահացել է:
Հոկտեմբերի 5-7-ը,2018 Թբիլիսսիում տեղի ունեցավ «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով միջազգային կոնֆերանսը: