Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված վիճահարույց հարցերը կարգավորվում են, Իսրայելի իշխանությունները պատրաստակամ են գտնել եկեղեցապատկան կալվածքները չվտանգող լուծումներ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող որդեկորույս Ռուզաննա Ադանալյանի մասին գրել էր.«Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»:
Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու, միասնական ձայնով հանդես գալու նպատակով այս տարվա օգոստոսին ստեղծվել է «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիան»։
Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ինի փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում բնակվող միայնակ տարեց կինը 3 օր է չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաջորդ շաբաթ Մոսկվայում օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: Օդերևութաբանները տեղեկացնում են մինչև +20 աստիճան բարձրացման մասին:
Հոկտեմբերի 6-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմ-Աերո» ընկերության բոլոր աշխատակիցները, մոտ 11 հոգի՝ օդաչուներ, բորտ- ինժեներներ, մեխանիկներ, այս տարվա սեպտեմբերի 30-ից գործազուրկ են դարձել: Արցախյան պատերազմի ժամանակ նրանք ազատամարտիկներին հասցրել են զենք և զինամթերք, վիրավորներ տեղափոխել հիվանդանոցներ, և այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ ապօրինի գործողությունների հետևանքով դարձել են գործազուրկ:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
«Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականցնելու համար»:
Շառլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան կարգ՝ Էջմիածնի Մայր տաճարում:
Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։
ԱՄՆ-ում կատարված մի հետազոտությամբ պարզվել է, որ 2011-2017թթ․ աշխարհում վտանգավոր վայերում սելֆի կատարելիս զոհվել է 259 մարդ։ Թուրքիայում այդ ժամանակահատվածում սելֆիի պատճառով զոհվել է 5 մարդ։
Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ թիվ 07 խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենք Հանրապետության հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի եզրակացություններին, որոնք հրապարակվել էին հոկտեմբերի 4-ին:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դավիթ-Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 5-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նույն օրը բաժին է բերման ենթարկվել՝ Սերյոժա Ա.-ն:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սուգ: