
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն եւ երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ 240» մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայ քում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:
Հավելենք, որ Գնել Սանոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում էր նշանակվել այս տարվա մայիսին: ՀՀ կառավարության որոշմամբ, Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 9-ին, այն բանից հետո, երբ աշխատանքից ազատվեց ՀՅԴ-ական մարզպետ Իշխան Սաղաթելյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: