Lավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին. Զախարովան անդրադարձել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ:

«Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ համար դժվար է դատողություններ անել այս հարցի շուրջ: Մեզ հետ այդ տեղեկություններով ոչ ոք չի կիսվել: Կցանկանայի ասել, որ սկզբունքորեն նման միջոցառման հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը, քանի որ խոսքը հակամարտության հետ կապված իրավիճակի մասին է», – ասել է Մարիա Զախարովան:

Արցախ այցելած ռուս կանանց թվում են եղել հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և այլք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031