Բաժիններ՝

Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:

Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031