
Գյումրիում մեքենան բախվել է գնացքին

Գյումրիում մեքենան ընթացքից հայտնվել է երկաթգծի վրա և բախվել գնացքին: Հոկտեմբերի 17-ին ժամը 21-ի սահմաններում բախվել են Գյումրիից Երեւան ընթացող բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախնական տվյալներով BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Գնացքը հարվածել է մեքենային և մի քանի մետր իր հետ տարել այն։
Մեքենայում եղել է միայն վարորդը, ով հասցրել է նախ անձատել մեքենան, ապա դուրս գալ մինչև գնացքի հետ բախումը։ Նա չի տուժել։ Երկաթուղու աշխատակիցները մեքենան դուրս են բերել ռելսերից:
Գյումրիի Երևանյան խճուղում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Փողոցի մի մասը փակված է և շրջանցիկ ճանապարհով են վարորդները երթևեկում։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը փորձել է շրջանցել փոսերն ու դիտահորերը և հարվածել է նոր տեղադրված եզրաքարերին ու կորցրել կառավարումը։
Արմենուհի Մխոյան