Բաժիններ՝

Հրդեհ Գեղանիստում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 17-ին` ժամը 13:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն  է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում և ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 200 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031