
Շանթ Հարությունյանին եւ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի. Aravot.am

ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում:
Օրենքի նախագիծը, aravot.am-ի հաղորդմամբ, բաղկացած է երեք գլխից. գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները, գլուխ 2. համաներման կիրառման շրջանակները, գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ:
Երկրորդ գլխում առանձին անդրադարձ կա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց եւ ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց: Բաժնում, մասնավորապես նշված է. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել՝
1) «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց.
2) 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, եթե նրանք չեն մեղադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: