Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը խնդրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նախարարությունը փակելուց առաջ ևս մեկ անգամ քննարկել նախարարությունը պահելու տարբերակը:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության մոտ մոր կողմից պոլիէթիլենային տոպրակում լքված երկվորյակ եղբայրները շարունակում են մնալ Գյումրիում:
Լոռեցի հազարավոր փոքրիկներ նվերներ են ստացել Կարապետյանների ընտանիքից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներն առաջիկայում պետք է նախագահ ընտրեն։
Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Արագած, Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհներին և Արագածի տարածաշրջանի Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:
Ջերմուկ համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավագանին հավանություն է տվել Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Փոխվարչապետի օգնական, «Իմ Քայլը» դաշինքի անդամ Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշմանը, որով Ջերմուկ համայնքի տարածքում իբր արգելվելու է մետաղական հանքարդյունաբերությունը։ Այդ որոշումը Վահե Դանիելյանը հակօրինական է գնահատել։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Մինչև 2019թ. հունվարի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.
«Նախատեսվում է հուշարձանների պահպանության ոլորտը ընդգրկել Քաղաքաշինության կոմիտեի կազմում: Նախ՝ այդ կոմիտեն մշակման լիազորություններ չունի: Ի դեպ, հարց է նաև, թե այդ ո՞ր բնույթի հուշարձաններն ենք առանձնացնում. նյութական, ոչ նյութական, մտավոր, որո՞նք»:
Ամանորին հաշված օրեր են մնում: Տոնական տրամադրությունն իր հետ բերում է տոնական եռուզեռ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն:
Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Դեկտեմբերի 25-ին սկսված ձնատեղումներն ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարությունների են հանգեցրել Ուկրաինայի հինգ մարզերում, փրկարարներն օգնում են քարշակել լռված փոխադրամիջոցները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սոցիալական կայքերում տարածված տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել։
Ամեն տարի «Գրանդ Քենդին» հանրապետության բոլոր 9 մանկատների և բոլոր 24 հատուկ դպրոցների երեխաների Ամանորը շնորհավորում է քաղցր նվերներով: Այս տարի ևս տոնին ընդառաջ մանուկների սիրելի հերոսները ձմեռ պապի հետ միասին այցելել են փոքրիկներին և նրանց օրը դարձրել տոն:
Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա։
Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունւմ «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել։