Ջերմուկի ավագանու որոշումն հակաօրինական է․ Վահե Դանիելյան
Փոխվարչապետի օգնական, «Իմ Քայլը» դաշինքի անդամ Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշմանը, որով Ջերմուկ համայնքի տարածքում իբր արգելվելու է մետաղական հանքարդյունաբերությունը։ Այդ որոշումը Վահե Դանիելյանը հակօրինական է գնահատել։
«Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Անկախ նրանից, թե հետապնդվող նպատակը որքանով է բարի, զուտ իրավական իմաստով այս որոշումը հակաօրինական, հակասահմանադրական է, քանզի համայնքի ավագանին նման որոշում կայացնելու իրավասություն չունի, հետևաբար այս որոշումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։
Հ.Գ. Որոշման տեքստը՝մեկնաբանությունում»: