Դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող վարքագծի:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն՝ կկրճատվեն (կօպտիմալացվեն) ոչ միայն մշակույթի և սփյուռքի, այլ նաև սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
21.06.2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են։
Ռուսաստանի Դաշնության տարածքում շուրջ 2 միլիոն միգրանտ է գտնվում անօրինականորեն:
«Չեմ հասկանում՝ ինչ-որ մանկամիտ քայլեր են իրականացնում, բացահայտ սպասում են, որ այդ շենքը քանդվի, այժմ ինչ-որ մարդկանց են փնտրում, որ հետո ասեն՝ ա′յ, իրենք են մեղավոր»,- նշեց Տ. Հեքեքյանը։
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով նախարարությունների թվի կրճատմանը, ասաց, որ խնդիրը նախարարությունները կրճատելը կամ ավելացնելը չէ, այն շատ պարզունակ է, քանի որ կառավարության կառուցվածքը պետք է ծառայի երկրի զարգացմանը։
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Տե՛ր, Դու ողորմած ես և համբերատար, այդ դեպքում ինչո՞ւ է այդքան դժվար հոգու փրկությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ, որտեղ հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, դեկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ի օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հաջորդ տարի Գյումրիում կվերանորոգվի 33 փողոց՝ ընդհանուր 24 կմ երկարությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
2018 թվականին աշխարհում 80 լրագրող է զոհվել, ինչը 15-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պիկնիկ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 2018 թվականին կյանքի 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանը Նոր տարվա տոներին ընդառաջ Գավառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց 100 հազար դրամով:
Նոյեմբերի 23-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ տաքսու վարորդ է, և ուղևորը իրենից 5000 դրամ է վերցրել, ապա սպառնացել, որ դանակով կհարվածի և դիմել է փախուստի: