
Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում:
Պաշտպանի միջամտության ու Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության անմիջական աջակցության արդյունքում պատրաստվել են քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: