Մետաղական հանքարդյունաբերությունը կարգելվի՞

Ջերմուկ համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավագանին հավանություն է տվել Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

168.am-ը փորձեց պարզել, թե դա ի՞նչ է ենթադրում, արդյո՞ք տարածվում է նաև Ամուլսարի հանքի վրա։

Աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ընդամենը հանրագրում նշված առաջարկությանը հավանություն է տրվել, և դա որևէ կոնկրետ քայլ չի ենթադրում.

«Չէր էլ կարող ենթադրել, որովհետև ՏԻՄ օրենքով այդ որոշումն արգելելու և թույլ տալու գործառույթ ավագանուն վերապահված չէ»։

Հարցին՝ եթե առաջարկությունն ընդունվել է, հաջորդ քայլը ո՞րն է լինելու, նա պատասխանեց.

«Հաջորդ քայլն է՝ սպասել կառավարության որոշմանը։ Տվյալ հարցի հետ կապված որոշում կայացնողը կառավարությունն է, իրենք են հասցեատերը, ոչ թե համայնքի ավագանին։ Համայնքի ավագանուն օրենքը թույլ է տալիս միայն հավանություն տալ առաջարկությանը։ Սա որևէ քայլ չի ենթադրում, որովհետև, նորից եմ կրկնում, սա ավագանու որոշումների տիրույթի հարց չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31