Միացյալ Նահանգներում բնակվող Լիա Բաբայանը մեկն է այն հազարավոր հայերից, ովքեր Բաքվում 90-ականների սկզբին ականատես են եղել հայերի դեմ իրականացված ջարդերին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է իր հետ կապված քննարկվող թեմաներին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու փաստին:
Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Կորնթացիս 13.4-8):
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը գրպանահատության դեմ, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչն ինքնին զգոնության կոչ է և կանխարգելիչ նկատառում ունի:
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և Գորիսի ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները և ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ հանրային վայրերում ծխելու 100% արգելքը, ուղարկվել է կառավարություն: Օրենքը խախտելու, այսինքն՝ հանրային վայրում ծխելու դեպքում տուգանքը մինչև 50 հազար դրամ է։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի»:
Փետրվարի 9-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Արաբկիրի ոստիկանները մի քանի դարանակալումներ կատարելու արդյունքում Կոմիտաս պողոտայից քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների հետ, իրացնելով համատեղ գործողություններ, գողություն կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել մի քանի քաղաքացիներ:
Փետրվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 10-ին՝ ժամը 06:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սիրո տոն է տարին 365 օր: Ու թերևս այս սերն ունենալով է, որ հայոց տոնացույցում ունենք սիրո տոն՝ սիրո բարեխոս Ս. Սարգիս: Ս. Սարգսի տոնը նշվում է ոչ միայն աղոթքներով, այլ հատուկ ու միայն հային բնորոշ ավանդույթներով:
Փետրվարի 10-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում օգտատերերից մեկը մի գրառում էր արել, որն արժանացել էր օգտատերերի բուռն արձագանքին: Այդ գրառման մեջ մասնավորապես ասված էր. «Էսօր իմացա, որ Մալխասը կլուբի պատերից հանել ա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ ու Ռիտա Սարգսյանների հետ իր նկարները։ Երևի պատրաստվում ա Նիկոլի նկարը դնել տեղը…»:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, American Media Inc. (AMI) հոլդինգին, որը հրատարակում է National Enquirer բուլվարային թերթը, մեղադրել է շանտաժի մեջ:
«Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում» (Առակ. 11: 7), որովհետև Քրիստոսին հուսացողներն ամոթով չեն մնա՝ ըստ Նրա խոսքի. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16: 33):
Qahana.am
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով:
Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ:
Պետերբուրգի իշխանությունները մտադիր են հանգստի հատուկ տեղեր հատկացնել, որտեղ կարելի կլինի խորոված պատրաստել՝ չխախտելով կանոնները:
«Գուցե այս մարդիկ ժամանակավոր են, և այս ամենի վերջը շատ արագ կգա, այսինքն՝ մեկ օրով են աշխատում, էլի, «թիթեռնիկներ» են, կամ էլ՝ պատասխանատվություն չունեն, վաղվա օրվա մասին չեն մտածում։ Բայց մեկ բան հաստատ է, եթե նախորդ երեք նախագահները խաղաղ գնացին, ապա ժողովուրդն այս վերջինին չի ների»
Ոստիկանները հայտնաբերեցին «Վերնիսաժում» գողություն կատարած տղամարդուն:
Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը: Աննա Եսայանցը ծրագրի առաջին շահառուներից է: Լուրերով մի օր պատահաբար լսել է այդ մասին և որոշել փորձել:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել է առաջատար միջազգային օդերեւութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել է չորրորդ տեղը վարկանիշում։