Բաժիններ՝

«Նկարները դեռ կան». Մալխաս

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում օգտատերերից մեկը մի գրառում էր արել, որն արժանացել էր օգտատերերի բուռն արձագանքին: Այդ գրառման մեջ, մասնավորապես, ասված էր. «Էսօր իմացա, որ Մալխասը կլուբի պատերից հանել ա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ ու Ռիտա Սարգսյանների հետ իր նկարները։ Երևի պատրաստվում ա Նիկոլի նկարը դնել տեղը…»:

Գրառումը մեկնաբանողների ճնշող մեծամասնությունը քննադատել էր հայտնի ջազմեն, «Մալխաս» ջազ-ակումբի բաժնետեր Լևոն Մալխասյանին, մի մասը չէր հավատում, այնուամենայնիվ, որ նման բան կարող է լինել: Կար կարծիք էլ, որ ամեն դեպքում ի սկզբանե նկարները ակումբի պատերին փակցնելը լավ գաղափար չէ, քանի որ երաժիշտը պետք է քաղաքականությունից հեռու մնա:

168.am-ը այս տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Լևոն Մալխասյանի հետ:

– Այսօր սոցցանցերում տեղեկություն շրջանառվեց, որ Ձեր ակումբի պատերից Դուք հանել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ ունեցած Ձեր համատեղ լուսանկարները: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

– Չէ, նկարները կան դեռ:

– Իսկ հանելո՞ւ եք:

– Չգիտեմ. կախված են էլի հլը որ…

– Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ջազի սիրահար էր, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ի՞նչ տպավորություն ստացաք. ջազ երաժշտություն սիրո՞ւմ է, թե՞ ուղղակի երևանյան հեղինակավոր ակումբ էր այցելել:

– Ռոբերտ Քոչարյանը ջազ սիրում էր և բավականին հաճախ գալիս էր «Պապլավոկ»:

– Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը:

– Նա էլ է գալիս: Մինչև հեղափոխությունն էլ եկավ, հեղափոխությունից հետո էլ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ընտանիքի հետ ակումբ էր այցելել և այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Քիչ առաջ մեր համաքաղաքացիներից մեկն ակումբ էր այցելել, բոլոր նկարները, իհարկե, հնարավոր չէր եղել տեսնել, քանի որ ակումբը մարդաշատ էր, սակայն նա նշեց, որ և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի լուսանկարներից ակումբում կային փակցված, այդ թվում՝ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս