Աշխարհի ամենահարուստ մարդուն շանտաժի են ենթարկել ինտիմ լուսանկարներով
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, American Media Inc. (AMI) հոլդինգին, որը հրատարակում է National Enquirer բուլվարային թերթը, մեղադրել է շանտաժի մեջ: Բեզոսը պնդում է, որ հոլդինգի ներկայացուցիչներն սպառնում են հրապարակել իր անձնական լուսանկարները, տեղեկացնում է BBC-ին:
Նամակում, որը, ինչպես պնդում է Բեզոսը, իր թիմն ստացել Է AMI հոլդինգի ներկայացուցիչներից, ասվում է, որ իրենց տրամադրության տակ հայտնվել են լուսանկարներ, որոնք Բեզոսն ուղարկել է իր ընկերուհուն՝ Լորեն Սանչեսին: Դրանց մեջ կան լուսանկարներ, որտեղ աշխարհի ամենահարուստ մարդը ներկայանում է մերկ վիճակում: Լուսանկարների հրապարակումից խուսափելու համար Բեզոսից, ինչպես ինքն է ասում, պահանջել են հերքել այն պնդումները, թե հոլդինգի թերթերն իր ապահարզանը լուսաբանում են կանխակալ դիրքերից:
AMI-ն դեռեւս չի պատասխանել Բեզոսի հայտարարությունները մեկնաբանելու BBC-ի խնդրանքին:
48-ամյա Մակկենզի Բեզոսից Amazon-ի սեփականատիրոջ բաժանվելու մասին հայտնի է դարձել հունվարին: Նույն օրը National Enquirer թերթը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ նա կնոջը դավաճանել է Սանչեսի հետ, եւ մի քանի լուսանկար է զետեղել նրանց հանդիպումներից: