
Երևանի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 06:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ, պատուհանը՝ 10 քմ, վառելափայտ՝ 10 քմ և կենցաղային իրեր՝ 20 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: