
Պետերբուրգի պատգամավորները մտադիր են խորովածի համար տեղեր հատկացնել քաղաքի զբոսայգիներում

Պետերբուրգի իշխանությունները մտադիր են հանգստի հատուկ տեղեր հատկացնել, որտեղ կարելի կլինի խորոված պատրաստել՝ չխախտելով կանոնները: Այդ մասին, հայտնել է քաղաքային պատգամավոր Դենիս Չետիրբոկի աշխատակազմը։
«Պետերբուրգի իշխանությունները մտադիր են հանգստի հատուկ վայրեր հատկացնել, որտեղ կարելի կլինի խորոված պատրաստել՝ չխախտելով ոչ մի կանոն: Համապատասխան փաստաթուղթը դրվել է քաղաքային խորհրդարանի պատգամավորների քննարկմանը եւ նախնական հավանություն է ստացել օրենսդրական կոմիտեի՝ փետրվարի 8-ին կայացած նիստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Չետիրբոկի խոսքով՝ ներկայում Պետերբուրգի պուրակներում եւ զբոսայգիներում խորոված սարքելն ու կրակ վառելն արգելված է կանաչ ծառատունկերի պահպանության եւ օգտագործման քաղաքային կանոններով: Նորմաների խախտման դեպքում սպառնում է երեքից մինչեւ հինգ հազար ռուբլի տուգանք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: