
Ալավերդիում ամբողջությամբ վագոն-տնակ է այրվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:18-ն, մարվել՝ 04:18-ին:
Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան: