Բաժիններ՝

Ծխողների բանակը 5 տարիների ընթացքում ավելացել է ավելի քան 1.7 անգամ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ հանրային վայրերում ծխելու 100% արգելքը, ուղարկվել է կառավարություն: Օրենքը խախտելու, այսինքն՝ հանրային վայրում ծխելու դեպքում տուգանքը մինչև 50 հազար դրամ է։

Մինչ հանրությունը բաժանվել է «հանուն» և «ընդդեմ» ծխելու իրավունքի ճամբարների, խնդիրը ներկայացնենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի ցուցանիշներով: Դրանք վկայում են, որ ամբողջ զարգացած աշխարհում ծխախոտը մերժելու միտումների տարածմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են ծխախոտի սպառման ծավալները:

Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարի Հայաստանում արտադրվել է 1 մլրդ 580 մլն 100 հազար տուփ ծխախոտ, ներմուծվել է 162 մլն 487.4 հազար տուփ, արտահանվել է 1 մլրդ 352 մլն 668.4 հազար տուփ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ներքին շուկայում, այսինքն՝ քաղաքացիների կողմից, սպառվել է 389 մլն 919 հազար տուփ ծխախոտ: 2017թ. ներքին շուկայում սպառումը կազմել է 373 մլն 775.3 հազար տուփ, 2016-ին՝ 291 մլն 908.3 հազար տուփ, 2015-ին՝ 242 մլն 305.2 հազար, 2014-ին՝ 224 մլն 633.4 հազար տուփ և այլն:

Փաստորեն՝ 5 տարիների ընթացքում ծխողների բանակն ավելացել է ավելի քան 1.7 անգամ, իսկ եթե հաշվարկենք Հայաստանում բնակչության թվի հարաբերությամբ, հաշվի առնելով արտագաղթը, ապա այդ ցուցանիշը շատ ավելի մեծ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս